Jump to content

Նուրբ կամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրբ կամար
Տեսակբնական կամար
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԳրանդ շրջան
ՎայրԱրչես ազգային պարկ
ԲԾՄ1400 մետր
Պահպանման տարածքԱրչես ազգային պարկ
Քարտեզ
Քարտեզ

Նուրբ կամար (անգլ.՝ Delicate Arch), 52 ոտնաչափ բարձրությամբ (16 մ) ինքնուրույն բնական կամար, որը գտնվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Գրանդ շրջանի Մովաբի մոտակայքում գտնվող Արչես ազգային պարկում[1][2]։ Կամարն ամենատարածված տեսարժան վայրն է Արչես ազգային պարկում և պատկերված է Յուտայի պետհամարանիշների վրա և փոստային նամականիշի վրա, որը նվիրված է 1996 թվականին Յուտայի որպես Միություն ընդունվելու հարյուրամյակի հիշատակին։ 2002 թվականին Ձմեռային օլիմպիական խաղերի օլիմպիական ջահի փոխանցավազքը անցել է այս կամարով[3]։

Նուրբ կամարը և հարակից մեծ անցքը մայրամուտին
2011 թվականի փետրվար

Իր առանձնահատուկ ձևի շնորհիվ կամարը հայտնի էր տեղական կովբոյների կողմից որպես «Պատանիներ» (the Chaps) և «Դպրոցական ուսուցչի տաբատներ» (the Schoolmarm's Bloomers)[4]։ Այս կամարին տրվել են բազմաթիվ այլ անուններ, այդ թվում՝ «Բլումերս կամար» (Bloomers Arch), «Մերի Բլումերս» (Marys Bloomers), «Պառաված օրիորդների տաբատներ» (Old Maids Bloomers), «Տաբատների շեք» (Pants Crotch), «Աղաջրով լվացման կամար» (Salt Wash Arch) և «Դպրոցական ուսուցչուհիների շալվարներ» (School Marms Pants)[1]:

Կամարին իր ներկայիս անունը տվել է «Կամարների ազգային հուշարձան» գիտական արշավախմբի ղեկավար Ֆրենկ Բեքվիթը, ով ուսումնասիրել է տարածքը 1933-1934 թվականների ձմռանը։ Չնայած շրջանառվում է, որ «Նուրբ կամար» և «Լանդշաֆտային կամար» վերնագրերն ակամա փոխվել են Միացյալ Նահանգների ազգային պարկի ծառայության (NPS) կողմից սխալ ցուցանակների պատճառով, որը սուտ է[5]։

Ընդգրկում Ազգային պարկի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կամարը ոչ մի դեր չի ունեցել 1929 թվականին տարածքը որպես ազգային հուշարձան (Arches National Monument) նախնական նշանակման մեջ և ներառված չի եղել նախնական սահմաններում, այն ավելացվել է այն ժամանակ, երբ 1938 թվականին հուշարձանի սահմաններն ընդարձակվել են։

1950-ականներին NPS- ը ուսումնասիրել է կամարի վրա թափանցիկ պլաստմասսե ծածկույթ կիրառելու հնարավորությունը`այն հետագա էրոզիայից և վերջնական ոչնչացումից պաշտպանելու համար։ Ի վերջո, այս գաղափարը մերժվել է, քանի որ անիրագործելի է և հակասում է NPS-ի սկզբունքներին[5]։

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրբ կամարը ձևավորվել է բնական ավազաքարից[6]։ Բնական ավազաքարի լողափը աստիճանաբար մաշվել է մթնոլորտային պայմանների և էրոզիայի պատճառով, ինչի արդյունքում մնացել է կամարը։ Զբոսայգու մյուս կամարները նույնպես ունեն նույն ձևը, բայց իրենց գտնվելու վայրի և պակաս դրամատիկ ձևի հետևանքով, այդքան հայտնի չեն։

Ամռանը սպիտակափոր մանգաղաթևները (Aeronautes saxatalis) բույն են հյուսում կամարի գագաթին[7]։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնագետ լուսանկարիչ Մայքլ Ֆաթալին 2000 թվականի սեպտեմբերին կամարակապի տակ խարույկ է սարքել՝ մի խումբ սիրողական լուսանկարիչների գիշերային լուսանկարչության տեխնիկան ցուցադրելու համար։ Կրակը գունաթափել է կամարի մոտ գտնվող ավազաքարի մասերը[8][9]։ Մաքրման ծախսերի համար Ֆաթալին դատապարտվել է փորձնական շրջանով և տուգանվել է 10 900 ԱՄՆ դոլարի փոխհատուցում NPS- ին[10]։

2006 թվականի մայիսին ալպինիստ Դին Փոթերը կատարել է վեց վերելք կամարի վրա, ազատ ռեժիմով։ Նուրբ կամար բարձրանալը հստակ արգելված չէր ժամանակին գործող կանոններով, որոնք միայն ասում էին, որ ցանկացած անվանի կամարի վրա երթուղիները «կարող են փակվել». այնուամենայնիվ, ալպինիստների մեծ մասը համաձայնել է, որ այս կամարաձև կազմավորումները չպետք է բարձրանալ։ Այդ ժամանակվանից ի վեր, NPS- ը փակել է սողանցքը՝ արգելելով ամբողջ տարվա ընթացքում պարկում գտնվող ցանկացած կամար բարձրանալը։ Սլեքլայնը և նոր ֆիքսված խարիսխների տեղադրում նոր վերելքների վրա ևս արգելվում է[11]։

Վեճեր են ծագել այն ժամանակ, երբ Փոթերի վերելքից հետո արված լուսանկարների վրա նկատվել են, այսպես կոչված՝ վերևից ճոպանով բարձրանալու տեխնիկայի վնասը։ Փոթերը մի քանի անգամ նշել է, որ ինքը երբեք չի վնասել կամարը, և չկա որևէ լուսանկար, որտեղ Փոթերը վերին ճոպան է օգտագործում կամարի վրա։ Հնարավոր է, որ նախորդ ալպինիստներն էին վերևից ճոպան կիրառել կամար բարձրանալու համար՝ թողնելով այդ ճոպանների հետքերը[11]։ Փոթերը խոստովանել է, որ բնական ակոսում կամարի վրայով հակակշիռ ճոպան է օգտագործել[12], ինչպես նաև չորս տեսախցիկ գագաթին գտնվող ավելի կոշտ ժայռի հորիզոնական ճեղքում։ Նա ապահովության համար օգտագործել էր ճոպան և խցիկներ՝ իր անհատական երթուղու փորձի ժամանակ և միայնակ ազատ իջնելու համար։ Երկու լեռնագնացներ նույնպես բարձրացել են ամրացված պարաններով, որոնցից մեկը վերևից տեսագրել էր Փոթերի վերելքը վերևից[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Delicate Arch». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. Arches National Park: Geologic Resource Evaluation Report (PDF). nature.nps.gov (Report). National Park Service. էջ 9. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via Wayback Machine.
  3. «Olympic torch makes way into Utah for first time». Sports Illustrated. 2002 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  4. Green, Stewart M. (2011). Best Easy Day Hikes Moab. Guilford, Connecticut: Globe Pequot Press. էջ 84. ISBN 978-0762767830. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  5. 5,0 5,1 Hoffman, John F., Arches National Park
  6. «USGS - Delicate Arch\website=usgs.gov». United States Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via Wayback Machine.
  7. «Arches National Park: Here are six fun facts about Utah's famed Delicate Arch». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via Wayback Machine.
  8. Vigh, Michael (2001 թ․ դեկտեմբերի 8). «Fatali Pleads Guilty to All Charges». The Salt Lake Tribune. Salt Lake City. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via photo.net.
  9. Welling, Angie (2001 թ․ դեկտեմբերի 7). «Photographer admits fire role». Deseret News. Salt Lake City: Deseret Digital Media. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  10. «National Briefing: Rockies: Utah: Sentence For Burning Arch». The New York Times. New York City: The New York Times Company. Associated Press. 2002 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  11. 11,0 11,1 11,2 Neville, Tim (2006 թ․ հունիսի 1). «How Delicate Was Dean?». outsideonline.com. Outside Integrated Media, LLC. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  12. Patagonia and Dean Potter (June 8, 2006). "Official Statement from Patagonia and Dean Potter on the Delicate Arch Climb". outsideonline.com. Retrieved January 2, 2020.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրբ կամար» հոդվածին։